Լևոն Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի զինված ուժերը պատմության մեջ երբեք հաղթանակ չեն տարել

Լևոն Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի զինված ուժերը պատմության մեջ երբեք հաղթանակ չեն տարել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, որն իր կյանքի ընթացքում երբեք չի մասնակցել ռազմական գործողությունների, իրավասու չէ ադրբեջանական բանակի մարտական պատրաստության մասին հայտարարություններ անել: Իսկ զուտ տեսական եզրակացությունները, այն էլ միայն մեկ բաղկացուցչի իմացությամբ, շատ հաճախ մարդկանց ծիծաղելի դրության մեջ են դնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի և Voskanapat.info պորտալի ղեկավար Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի տարիներին ագրեսորի միակ «հաջողությունը» Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի գրավումն էր, որոնք Խորհրդային բանակի` Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված 23-րդ մոտոհրաձգային և 86-րդ դիվիզիաների ուժերով կատարված միևնույն օպերացիայի օղակներն էին: Թե ինչ արժեք ունեն Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտ ցույց տվեց պատերազմի ընթացքը, երբ ռազմական գործողությունների հարթակից դուրս բերվեցին ԱՊՀ դիվիզիաները, և ԼՂՀ Պաշտպանության բանակը առերեսվեց ագրեսորին»,- նշել է փորձագետը:

Նախօրեին Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ ադրբեջանական բանակն իր մարտական պատրաստությամբ ամենաուժեղն է Հարավային Կովկասում:

 Ուշագրավ
---