Կոնգրեսն Օբամային երկու շաբաթ է տվել Լիբիայի վերաբերյալ հաշվետվության համար

Կոնգրեսն Օբամային երկու շաբաթ է տվել Լիբիայի վերաբերյալ հաշվետվության համար

PanARMENIAN.Net - Կոնգրեսը Բարաք Օբամայի վարչակազմից պահանջել է տեղեկատվություն տրամադրել Լիբիայում հակամարտության էության և այդ երկրում իրականացվող միջազգային օպերացիայում ԱՄՆ դերի մասին:

Համապատասխան բանաձևն ընդունել է Ներկայացուցիչների պալատը, հաղորդում է AP-ն: Բանաձևում դժգոհություն է արտահայտվում այն առիթով, որ նախագահն ամերիկյան զորքեր է ուղղել Լիբիայի ափ` չսպասելով Կոնգրեսի պաշտոնական թույլտվությանը:

Կոնգրեսականները Սպիտակ տնից պահանջում են նաև մանրամասն պատմել օպերացիային ԱՄՆ մասնակցության ժամկետների և դրա համար ենթադրյալ ծախսերի մասին: Պատասխանը նախապատրաստելու համար Ներկայացուցիչների պալատը 14 օր է տվել Օբամային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---