Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ուսանողներին կառավարման կորպորատիվ մոդելի երկարաժամկետ հաջողությունները

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է ուսանողներին կառավարման կորպորատիվ մոդելի երկարաժամկետ հաջողությունները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կառավարման կորպորատիվ մոդելի երկարաժամկետ հաջողությունները ներկայացրել է «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի ուսանողներին:

Կրթական ոլորտում հետազոտական ծրագրեր իրականացնող «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի մասնագետները նշում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է արձանագրել շուկայական վերլուծության և կադրերի շարունակական վերապատրաստման հարցում դրսևորած բծախնդրության արդյունքում:

Այս հիմնադրամի մոտեցումը համընկնում է բջջային օպերատորի աշխատանքային ոճի հետ:

«Ցանկացած կազմակերպության համար որակի ապահովումն ու ճկունությունը բարի համբավ վաստակելու կարևոր միջոցներ են: Դրան հասնելու ճանապարհին պետք է մեծ տեղ հատկացնել կառավարման մշակույթի հիմքում ընկած արժեհամակարգին` հարգանքի վրա հիմնված գործատու-աշխատակից հարաբերություններին, առաջատար լինելու և առաջնորդելու պատրաստակամությանը»,-ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---