ՀԱԿ-ը դեմ չէ, որպեսզի Սերժ Սարգսյանը վերընտրվի երկրորդ անգամ, կարծում է Ստեփան Սաֆարյանը![]() 7 հունիսի 2011 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) միայն արտահերթ ընտրությունների պահանջի իմիտացիա է անում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն չեն ՀԱԿ-ի համար, և այդ պահանջն ընդամենը դեմքը պահպանելու փորձ է»,- ասել է նա: Նրա խոսքերով, դատելով ՀԱԿ ներկայացուցիչների հայտարարություններից, կարելի է դատել այն մասին, որ խոսքը գնում է ապագա խորհրդարանում ներկայացուցչության մասին: Նա մասնավորապես նշել է, որ ՀԱԿ-ը հանդես չի եկել կոալիցիոն հայտարարության դեմ, որը վկայում է այն մասին, որ նրանք դեմ չեն, որպեսզի Սերժ Սարգսյանը կրկին դառնա Հայաստանի նախագահ: Սաֆարյանը նշել է, որ իշխանությունների և ՀԱԿ-ի քաղաքական երկխոսությունը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա և դրանով հանդերձ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի: Նա նշել է, որ իշխանությունները և ՀԱԿ-ն ընդհանուր մոտեցումներ ունեն այդ խնդիրների շուրջ: Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |