Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտ տվեց Մարի Յովանովիչին![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դեսպան Յովանովիչի անձնական ավանդը Հայաստանի եւ Միացյալ Նահանգերի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: “Վաշինգտոն իմ վերջին այցելության ընթացքում նշվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի: Եվ այդ գործում մեծ է Ձեր ներդրումը”: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Յովանովիչը նշեց, որ իր համար հաճելի էր աշխատել Հայաստանում եւ իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: Նախարար Նալբանդյանը դեսպան Յովանովիչին մաղթեց հետագա հաջողություններ իր դիվանագիտական գործունեության մեջ եւ նրան պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |