Ղարաբաղում վաղաժամկետ են համարում խաղաղապահների մասին հայտարարությունները![]() 10 հունիսի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսելը վաղաժամկետ է: Այդ մասին լրագրողներին Երևանում հաղորդել է Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: «Տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման գործընթացը հենց այնպես տեղի չի ունենում: Բացի դրանից, բոլոր կողմերը պետք է համաձայնեցնեն այդ ուժերի կազմը, քանակը և տեղակայման գոտիները: Սակայն նման հիմքեր այօրվա դրությամբ չկան»,- ասել է Ղուլյանը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ արդեն պայմանավորվածություն կա խաղաղապահական ուժերի կազմի մասին, որը, իբր, տեղակայվելու է Ղարաբաղում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են դիվանագիտական աղբյուրները: «Բանակցությունների ընթացքում նման հարց չի քննարկվում: Ներկայումս քննարկվում է միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Խաղաղապահական ուժերի ո'չ կազմը, ո'չ էլ քանակը համաձայնեցված չէ կողմերի միջև»,- հայտնել է աղբյուրը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, թե «պայմանավորվածություն կա այն մասին, որ խաղաղապահական ուժերը ձևավորվելու են ոչ (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ երկրների և ոչ էլ հարևան երկրների թվից»: «Բոլոր այդ հարցերը լրացուցիչ քննարկման կարիք ունեն»,- ասել է Էլմար Մամեդյարովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |