Թուրքական հեռուստահաղորդակցության կառավարման մարմնի կայքը DoS հարձակման է ենթարկվել

Թուրքական հեռուստահաղորդակցության կառավարման մարմնի կայքը DoS հարձակման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում վերջին հաքերային շարժումներից են «Անոնիմ» կոչվող հաքերային խմբի DoS հարձակումները թուրքական հեռուստահաղորդակցության կառավարման մարմնի (TIB) կայքի վրա՝ ընդդեմ կառավարության առաջարկած ինտերնետ-գրաքննության նոր համակարգի։ Այս մասին հաղորդում է CNET-ը։

«Վերջին մի քանի տարում մենք տեսել ենք, թե ինչպես է թուրքական կառավարությունը ճնշումներ գործադրել ինտերնետի վրա, արգելափակել է հազարավոր կայքեր և բլոգներ, քրեական գործեր հարուցել լրագրողների դեմ և այս ամենը դեռ շարունակվում է»,- այս հաղորդագրությունն է թողել հաքերային «Անոնիմ» խումբը ջարդած կայքում։

Կառավարությունը ցանկանում է օգոստոսի 22-ին նոր վերահսկող համակարգ ներդնել, որը հնարավոր կդարձնի ձայնագրել և պահպանել բոլոր մարդկանց՝ ինտերնետում կատարելիք գործողությունները։ Չնայած դեռ պարզ չէ, թե ինչու և ինչպես է համակարգը ներդրվելու, բայց ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը ցանկանում է գրաքննության հաջորդ մակարդակին անցնել։

Հաքերային «Անոնիմ» խումբը պլանավորել էր DoS հարձակումները սկսել հունիսի 9-ի երեկոյից որպես «Հաքերային գործողության» մաս։

«Մենք կոչ ենք անում պետական մարմիններին պայքարել նման հանցանքների դեմ»,- ասել է ՏՏ հանցանքների դեմ պայքարի ասոցիացիայի ղեկավար Յավուզ Կոչօղլուն։

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ տեղի են ունեցել ցույցեր։

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
---