Կազանում լուրջ առաջընթաց չի լինի, վստահ է ԼՂՀ ԱԳ նախարարը![]() 10 հունիսի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը գտնում է, որ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց չի լինի: Այդ մասին ԼՂՀ ԱԳ նախարարը լրագրողներին է հայտնել Երևանում: Այն հարցին, թե Հայաստանի որ նախագահի օրոք է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը Հայաստանի համար ավելի բարենպաստ հունով ընթացել, Գեորգի Պետրոսյանը պատասխանել է, որ չի ցանկանում գնահատել նախագահների կառավարումը: «Հիմնախնդրի կարգավորումը դինամիկ գործընթաց է: Իրադրությունն ուրիշ էր անցյալում, այլ է հիմա և բոլորովին ուրիշ է լինելու ապագայում»: Սպասվում է, որ հունիսի 25-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Կազանում, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |