Հասմիկ Պողոսյանը կարևոր է համարում Հայաստանում Մեքսիկայի օրերի անցկացումը![]() 10 հունիսի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոյին և դեսպանության մշակութային կցորդ Հենոք դե Սանտյագոյին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ-ում առաջին անգամ Մեքսիկայի մշակույթի օրերի անցկացման կապակցությամբ: Նախարարը այդ առթիվ շնորհավորել է հյուրերին և օրերի անցկացումը կարևոր քայլ է համարել մշակութային հարաբերությունների զարգացման գործում: Նախարարն ընդգծել է նաև, որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում 2011-2014 թթ.» համագործակցության ծրագրի ստորագրումը կամրապնդի հայ-մեքսիկական իրավապայմանագրային դաշտը և հիմք կհանդիսանա մշակութային փոխանակումների համար: Հանդիպման ավարտին դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն շնորհակալություն հայտնեց Մեքսիկայի մշակույթի օրերի` թեպետ կարճատև, սակայն հետաքրքիր մեկնարկի ու անցկացման համար և հույս հայտնեց, որ նման սկիզբն անշուշտ խոստումնալից է ապագա համագործակցության համար ևս: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |