Արցախի ՊԲ ստորաբաժանումները ապահովել են դիրքերի անվտանգությունը վերջին շաբաթվա ընթացքում

Արցախի ՊԲ ստորաբաժանումները ապահովել են դիրքերի անվտանգությունը վերջին շաբաթվա ընթացքում

PanARMENIAN.Net - Համաձայն Արցախի ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխանել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սահմանագծի ողջ երկարությամբ վստահորեն ապահովել ղարաբաղյան դիրքերի անվտանգությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---