Ղարաբաղյան գործընթացում ամենագլխավորը զինված հակամարտությունից խուսափելն է, ասել է Գեդրյուս Ապուոկասը![]() 13 հունիսի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Արդեն այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումներ են անցկացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, դրական երևույթ է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասը: «Ամենագլխավորը զինված հակամարտությունից խուսափելն է: Հանդիպումները և հակամարտության լուծման հնարավոր միջոցների քննարկումն արդեն լավ է»,- ասել է դեսպանը:Նրա խոսքերով, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներն առաջընթացի են հասել որոշ հարցերի շուրջ, և հիմա առաջընթացի հույս կա ավելի հիմնարար հարցերի հետ կապված, մասնավորապես, հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: «Բայց եթե դա չհաջողվի այս անգամ, ամեն դեպքում պետք է դրական գնահատել Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից դրսևորած նախաձեռնությունը»,- ասել է Ապուոկասը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |