Ղարաբաղյան գործընթացում ամենագլխավորը զինված հակամարտությունից խուսափելն է, ասել է Գեդրյուս Ապուոկասը

Ղարաբաղյան գործընթացում ամենագլխավորը զինված հակամարտությունից խուսափելն է, ասել է Գեդրյուս Ապուոկասը

PanARMENIAN.Net - Արդեն այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումներ են անցկացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, դրական երևույթ է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասը: «Ամենագլխավորը զինված հակամարտությունից խուսափելն է: Հանդիպումները և հակամարտության լուծման հնարավոր միջոցների քննարկումն արդեն լավ է»,- ասել է դեսպանը:Նրա խոսքերով, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներն առաջընթացի են հասել որոշ հարցերի շուրջ, և հիմա առաջընթացի հույս կա ավելի հիմնարար հարցերի հետ կապված, մասնավորապես, հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: «Բայց եթե դա չհաջողվի այս անգամ, ամեն դեպքում պետք է դրական գնահատել Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից դրսևորած նախաձեռնությունը»,- ասել է Ապուոկասը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---