ՀՀ-ում Լիտվայի դեսպանն «անհրաժեշտ է» համարում վստահության ամրապնդումը հակամարտող կողմերի միջև

ՀՀ-ում Լիտվայի դեսպանն «անհրաժեշտ է» համարում վստահության ամրապնդումը հակամարտող կողմերի միջև

PanARMENIAN.Net - Լիտվան ողջունում և սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող բոլոր քայլերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասը:

«Չնայած նրան, որ Լիտվան նախագահում է ԵԱՀԿ-ում և հատուկ ուշադրություն է դարձնում սառեցված հակամարտություններին, ղարաբաղյան կարգավորման մեջ վճռորոշ դերը պատկանում է հակամարտության կողմերին: Ըստ նրա, հարկավոր է ոչ միայն ամրապնդել վստահությունը շփման գծում, այլ նաև Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջև:

«Հակամարտության հանգուցալուծման ձգձգման պատճառներից մեկն այն է, որ կողմերի միջև բացակայում է վստահությունը: Հարկավոր է, որ շփումներ հաստատվեն երկու երկրների հասարակությունների միջև: Սակայն, նույնիսկ այդ ոլորտում առաջընթացը փոքր է»,-ասել է Գեդրյուս Ապուոկասը:

 Ուշագրավ
---