Թուրքիան ձերբակալել է թուրքական կառավարական կայքերը ջարդող հաքերային «Անոնիմ» խմբի 32 անդամների

Թուրքիան ձերբակալել է թուրքական կառավարական կայքերը ջարդող հաքերային «Անոնիմ» խմբի 32 անդամների

PanARMENIAN.Net - Թուրքիան ձերբակալել է հաքերային «Անոնիմ» խմբի 32 անդամների՝ կառավարական կայքերի վրա հարձակումներ գործելու մեղադրանքով, մասին գրում է թուրքական պետական լրատվական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ «Անադոլուի» տարածած հաղորդագրության, ենթադրյալ «Անոնիմ» խմբի անդամները ձերբակալվել են 12 քաղաքներում ներառյալ Անկարայում և Ստամբուլում։

Թուրքիան վերջին երկիրն է, որ ձերբակալել է «Անոնիմ» խմբի որոշ անդամների, որոնք պարբերաբար DDOS հարձակումների են ենթարկում կազմակերպությունների և հայտնի ընկերությունների կայքերը։

Մինչ այդ, ուրբաթ օրը իսպանական ոստիկանությունը ձերբակալել էր երեք մարդու, ովքեր կապ ունեին «Անոնիմ» խմբի հետ։ Վերջիններիս մեղադրում են մի շարք բանկերի և ընկերությունների կայքերի հարձակումների վրա, ինչպիսին Sony ընկերությունն է։ Այս ամենից զատ «Անոնիմ» խումբը ուրբաթ օրը թողել էր հաղորդագրություն, որտեղ ասվում էր, որ նրանք պատրաստվում են հարձակվել թուրքական կառավարական կայքերի վրա՝ դեմ դուրս գալով կառավարության ինտերնետը էլ ավելի գրաքննելու առաջարկին։

«Վերջին մի քանի տարում մենք տեսել ենք, թե ինչպես է թուրքական կառավարությունը ճնշումներ գործադրել ինտերնետի վրա, արգելափակել է հազարավոր կայքեր և բլոգեր, քրեական գործեր հարուցել լրագրողների դեմ և այս ամենը դեռ շարունակվում է»,- ասվում էր «Անոնիմ»-ի թողած հաղորդագրության մեջ։

«Անոնիմ» խումբը հայտարարում է, որ նրանք պատրաստվում են օգտագործել Low Orbit Ion Cannon, որը հեշտ գործիք է DDOS հարձակումներ կատարելու համար։ Սակայն անվտանգության փորձագետները նշում են, որ իրավապահ մարմինների համար այդքան էլ բարդ չէ պարզել, թե ով է այն օգտագործում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---