Էդվարդ Նալբանդյան. Վերջին 3 տարվա ընթացքում խաղաղապահների հարցը չի քննարկվել Ղարաբաղի շուրջ բանակցություններում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը չեն քննարկել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցը: Ինչպես Երևանում Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այս հարցի վերաբերյալ մանրամասներ վերջին երեք տարիների ընթացքում չեն քննարկվել: «Եթե չի քննարկվել, ապա որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- ասել է նախարարը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Բաքվում հայտարարել է լրագրողներին, որ պայմանավորվածություն կա այն մասին, որ խաղաղապահ ուժերը ձևավորվելու են ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների թվից և ոչ էլ հարևան երկրների թվից: «Այս բոլոր հարցերը պահանջելու են լրացուցիչ քննարկում»,- ասել է Էլմար Մամեդյարովը ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |