Հայ փորձագետ. Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցություններում բեկում չի լինի![]() 15 հունիսի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացնում տեղաշարժ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ բանակցություններին չի մասնակցում Ղարաբաղը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Բանակցային գործընթացից կտրուկ փոփոխություններ ակնկալելու իմաստ չկա, քանի դեռ դրանց չի մասնակցում ղարաբաղյան կողմը»,- ասել է Սաֆրաստյանը: Այնուամենայնիվ, փորձագետը չի բացառել, որ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կարող է ստորագրվել Ղարաբաղի մասին որոշակի փաստաթուղթ: «Այդ փաստաթուղթը բոլորովին չի նշանավորելու կարգավորման գործընթացի ավարտ, այլ հետապնդելու է բանակցությունների շարունակության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակ»,- ասել է փորձագետը: Կազանում հունիսի 25-ին կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |