«Ժառանգություն». Արտահերթ ընտրությունները կարող են նպաստել նրան, որ Հայաստանը դուրս գա ճգնաժամից

«Ժառանգություն». Արտահերթ ընտրությունները կարող են նպաստել նրան, որ Հայաստանը դուրս գա ճգնաժամից

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն իրավիճակային լուծումներ են տալիս, ոչ թե համակարգային բարեփոխումներ անցկացնում առկա խնդիրները լուծելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է նպաստել նրան, որ Հայաստանը դուրս գա ճգնաժամից: Սաֆարյանն անդրադարձել է նաև իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև երկխոսությանը՝ նշելով, որ իր համար անհասկանալի է ՀԱԿ-ի դիրքորոշումը բանակցությունների համար պատվիրակությունների ձևավորման հարցում: Ըստ նրա, ՀԱԿ-ի վարքագիծն այդ հարցում մի փոքր «թատերական է»:

Իր հերթին ՀՀԿ-ի անդամ Վարդան Այվազյանը հայտարարել է, որ «իշխանությունները չունեն թշնամիներ, ունեն քաղաքական ընդդիմադիրներ»: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի առաջարկած բանակցությունների օրակարգին, այսինքն արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա Այվազյանը հեգնանքով նշել է, որ «դա ՀԱԿ-ի խնդիրն է»: Նա հավելել է նաև, որ իշխանությունները հստակ քաղաքական ու սոցիալ-տնտեսական ծրագիր ունեն, և որ նրանք պատրաստ են բանակցել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական:

 Ուշագրավ
---