iTunes-ի թոփ ճամփորդական SpotWorld ծրագիրը օգնում է գտնել նոր վայրեր և ստեղծել սեփական «այնտեղ եղել եմ» քարտեզը![]() 17 հունիսի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - SpotWorld-ը iPhone-ների համար նախատեսված ճամփորդական ուղեցույց ծրագիր է։ Այն ներառում է շուրջ 500,000 վայր ամբողջ աշխարհում։ Օգտագործողները կարող են արագորեն գտնել ճանաչված ուղղություները, տուրիստական վայրերը, ինչպես նաև կազմել սեփական սիրելի վայրերը։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։ «Մեր ծրագիրը տարբերվում է մնացածներից նրանով, որ այն ընդգրկում է աշխարհի ամենահայտնի վայրերը».-ասել է ծրագրի ստեղծողներից Ջոզեգ Չոնգը, որ ստարտափների վետերան է, նախկինում աշխատել է PayPal-ում և AdBrite-ում։ SpotWorld-ը հարուստ է հանրահայտ վայրերի նկարներով։ Օգտագործողները հեշտությամբ կարող են ֆոտոշրջագայություններ կատարել ծրագրի սիրած վայրերով կամ տեսնել ընկերների սիրելի վայրերը։ Օգտագործողները կարող են կիսել իրենց սիրելի վայրերը Facebook-ում։ SpotWorld-ը պարունակում է «այնտեղ եղել եմ» անվանմամբ ֆունկցիան։ Օգտագործողները կարող են ծրագրի միջոցով նշել այն վայրերը, որոնք այցելել են «այնտեղ եղել եմ» կոճակով և այդպես կազմել այցելած վայրերի սեփական ցուցակը։ Ըստ Ջոզեգ Չոնգի այս կոճակը սիրված է օգտագործողների կողմից։ SpotWorld-ը հայտնվել է 61 երկրների App Store –երի գլխավոր էջում և դարձել թոփ ճամփորդական ծրագիրը 12 երկրներում։ Ծրագիրը կարելի է բեռնել iTunes-ից, ծավալն է 5.5mb. Աշխատում է iOS 3.0-ի և ավելի բարձր տարբերակների հետ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |