ՖԱԹՀ-ը պատվիրակություն է գործուղել Հայաստան՝ օրակարգում Պաղեստինի անկախության հարցն է20 հունիսի 2011 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի ազգային-ազատագրական շարժման (ՖԱԹՀ) ներկայացուցիչները նախօրեին ժամանել են Հայաստան, նպատակ ունենալով Հայաստանի աջակցությունը ստանալ ՄԱԿ-ում Պաղեստինի անկախության ճանաչման գործում: Ինչպես հայտնում է Ma'an գործակալությունը, արտաքին հարաբերությունների համակարգող, ՖԱԹՀ-ի կենտրոնական կոմիտեի անդամ Նաբիլ Շահաթը հանդիպել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես նշում է գործակալությունը, Հայաստանից հետո Շահաթը կայցելի նաև Ֆիլիպիններ, Կոլումբիա, Մեքսիկա, այդ պետությունների աջակցությունը ևս ստանալու ակնկալիքով: 2011թ. մարտի ավարտին Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարեց, թե ակնկալում է, որ Պաղեստինի անկախացումն ու նրա պետականության ճանաչումը տեղի կունենան արդեն 2011թ. սեպտեմբերին: ՊԱՎ-ը ձգտում է անկախ պետություն ստեղծել 1967թ. սահմաններում և հուսով է, որ միջազգային բանակցությունների արդյունքում Իսրայելը զորքերը դուրս կբերի 1967թ. հետո զավթած տարածքներից՝ Հորդանանի արևմտյան ափից, Գազայի հատվածից և Արևելյան Երուսաղեմից: Այդ տարածքում ՊԱՎ-ը ցանկանում է պաղեստինյան պետություն ստեղծել, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Սակայն, Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին և չի ցանկանում քննարկել Երուսաղեմի հարցը, որը նա հռչակել է իր «հավերժ ու անբաժանելի մայրաքաղաքը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |