Ադրբեջանի հայ փախստականները դեմ են Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի այցին Երևան

Ադրբեջանի հայ փախստականները դեմ են Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի այցին Երևան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայ փախստականները դեմ են Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի այցին Հայաստան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ադրբեջանի հայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

«Մեզ համար անընդունելի է Փաշազադեի այցը Երևան, քանի որ նա Բաքվի հայոց ջարդերի կազմակերպիչներից և սադրիչներից մեկն է եղել»,- հայտնել է Այվազյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդel էր PanARMENIAN.Net ը, Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստում է Կովկասի մահմեդականների ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի այցը Հայաստան: Այդ մասին հայտնել է ՌՈՒԵ Եկեղեցու և հանրության փոխհարաբերությունների բաժնի կրոնների աշխարհագրության կենտրոնի տնօրեն Ռոման Սիլանտյևը: «Այժմ մենք ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստն ենք նախապատրաստում, որը կկայանա նոյեմբերի 28-ին Երևանում: Դա շեյխի պատմական այցը կլինի Հայաստան, ինչպես ժամանակին Բաքու էր մեկնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն»,- նշել է նա:

 Ուշագրավ
---