ՀԿԵՈւ-ն առաջարկում է Երևան-Բաթում գնացքի ուղևորներին ծովով մեկնել Սոչի

ՀԿԵՈւ-ն առաջարկում է Երևան-Բաթում գնացքի ուղևորներին ծովով մեկնել Սոչի

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ուղևորները այժմ կարող են Բաթումից հասնել նաև Սև ծովի այլ հանգստավայրեր: «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն առաջարկում է Երևան-Բաթում գնացքի ուղևորներին ծովով մեկնել Սոչի: ՀԿԵՈւ-ն նման տուրիստական ուղևորություններ կազմակերպելու հարցով արդեն համաձայնության է հասել մի քանի ընկերությունների հետ: Նաև քննարկվում է դեպի Սև ծովի այլ հանգստավայրեր նման ուղևորություններ (օրինակ, Օդեսա) կազմակերպելու հարցը:

Բոլոր այն ուղևորները, որոնք ցանկանուն են Բաթումից մեկնել Սոչի, կարող են դիմել «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոն, որը գտնվում է «Երևան» կայարանում: Այստեղ նրանք կարող են ամրագրել տոմսեր, ինչպես նաև համար հյուրանոցում: Սպասարկման կենտրոնի աշխատակիցները կհաշվարկեն ուղևորի ճանապարհային ծախսը՝ դեպի Բաթում և Սոչի, և հյուրանոցային ծախսերը:

«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն որոշել է ուղևորներին տարանցիկ ճանապարհորդությունների ծառայություններ առաջարկել՝ հաշվի առնելով ուղևորների անցյալ տարի ցուցաբերած հետաքրքրությունը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---