Հայ փորձագետները կիսվել են Կազանի հանդիպման սպասումներով![]() 20 հունիսի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում որոշվելու է, թե շարունակվելու է արդյոք Մինսկյան գործընթացը, թե ոչ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ Անդրեաս Ղուկասյանը: Նրա խոսքերով, այսօր իրավիճակն այնպիսին է, որ եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չստորագրի առաջարկված փաստաթուղթը, ապա բանակցությունների ձևաչափը կփոխվի: «ԵԱՀԿ-ն չի կարող սպասել, մինչև Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության գան, քանի որ կազմակերպությունն այլ խնդիրներ ունի»,- նշել է նա: Այդ առումով փորձագետը նշել է, որ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտն արդեն խախտված է, և որ Եվրոպայում արդեն չկան կոլեկտիվ, չխախտվող սահմաններ: Անդրեաս Ղուկասյանը նշել է, որ հունիսի 25-ը մարտահրավեր է երկու երկրների իշխող ռեժիմների համար: Նրա խոսքերով, եթե հանդիպման ընթացքում չձեռնարկվեն որոշակի քայլեր, ապա ռեժիմը երկրներում կարող է փոխվել: Իր հերթին քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ներկայացրել է Կազանում երկու հնարավոր սցենար. կամ կընդունվի հայտարարություն, որում կողմերը պատրաստակամություն են հայտնում շարունակել բանակցային գործընթացը կամ կներկայացվի նոր փաստաթուղթ նոր դրույթներով, որոնք հիմք կծառայեն բանակցությունների շարունակության համար: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |