Սերգեյ Մինասյան. Կազանում առկա է Ղարաբաղի մասին համաձայնագրի ստորագրման հավանականություն

Սերգեյ Մինասյան. Կազանում առկա է Ղարաբաղի մասին համաձայնագրի ստորագրման հավանականություն

PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ղարաբաղյան խնդրի շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորություն կա, բայց այն հարյուր տոկոսանոց չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Հույսեր կան, բայց փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարության կողմից»,- ասել է նա: Մինասյանը նշել է, որ այն ծանր պայմանները, որոնք դրվում են հայկական կողմի առաջ` ԼՂ շուրջ տարածքների հանձնումը, ծառացած են հայկական կողմի դիմաց 1994-ի մայիսի 12-ից: Միաժամանակ նա հավելել է, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը պետք է համաձայնվի հանրահավաք անցկացնելուն ԼՂ կարգավիճակը որոշելու համար:

«Պատրաստ է արդյոք Իլհամ Ալիևը ընդունել քաղաքական որոշում և ստորագրել նման փաստաթուղթ, չգիտեմ: Հնարավոր է` այո, հնարավոր է` ոչ»,- նշել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
---