Հայաստանում դրական են գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում![]() 21 հունիսի 2011 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Իրանի հավասարակշռված դիրքորոշումը դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նրա խոսքերով, Իրանը, որը սահմանակից է ԼՂ-ի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, չի կարող շահագրգռված լինել տեղի ունեցող գործընթացներում, քանի որ նրա համար առաջին հերթին կարևոր է տարածաշրջանի կայունությունը: Մինասյանը չի բացառել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմանի հարաբերությունների, տարածաշրջանային ակտիվության վերաբերյալ: Իրանի նախագահն ավելի վաղ զանգահարել էր Հայաստանի նախագահին: Կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցեր: Շոշափվել են նաև տարածաշրջանային հարցեր: Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ: Փորձագետների շրջանում կարծիք կա, որ զրույցների օրակարգում եղել է Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |