«Սարդարապատ». Հայ ժողովուրդը թույլ չի տա ազատագրված տարածքների վերադարձն ու օտարերկրյա զորքերի մուտքն Արցախ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը թույլ չի տա ազատագրված տարածքները փոխանցել Ադրբեջանին և օտարեկրյա զինված ուժեր մտցնել Արցախ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Հայկ Բալանյանն ու Էմիլ Աբրահամյանը: Ըստ Բալանյանի, նման որոշումը կվերաբերի հարյուր հազարավոր մարդկանց, որոնք բնակվում են Արցախում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ազատագրական պայքարի մասնակիցներին: «Ժովուրդը թույլ չի տա նոր Կարս»,-ասել է նա: Նա նաև հավելել է, որ «Սարդապարտը» բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտրվի, որ տարածքները վերադարձվեն ու օտարերկրյա զորքեր մտցվեն: Ինչ վերաբերում է Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը , ապա, ըստ Բալանյանի, կոնկրետ համաձայնագիր չի կնքվի: Սակայն, հավանաբար, կընդունվի Մայնդորֆի նման որևէ հայտարարություն: Բալանյանը նշել է նաև, որ այժմ Հայաստանի հանդեպ ուժեղ ճնշում է գործադրվում ղարաբաղյան հարցում զիջումներ կորզելու նպատակով, սակայն. «Հայաստանին փրկում են Ադրբեջանի ու Թուրքիայի մաքսիմալիստական պահանջները, որոնք ձեռնատու չեն Ռուսաստանին ու արևմտյան երկրներին»: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Մայնդորֆի հռչակագիր Մայնդորֆի հռչակագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև 2008 թվականի նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում: Կարսի պայմանագիր Կարսի պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին մի կողմից քեմալական Թուրքիայի եւ մյուս կողմից Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջեւ Կարսի խորհրդաժողովի ավարտին: Այն կազմված է նախաբանից, 20 հոդվածներից եւ 3 հավելվածներից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |