ՆԱՏՕ-ն պատրաստ չէ քննարկել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը

ՆԱՏՕ-ն պատրաստ չէ քննարկել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն նպատակ չունի փոխարինելու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ մասին Երևան-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է դաշինքի ռազմավարական պլանավորման բաժնի ղեկավար Ջեյմի Շին: Ինչպես ընդգծել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ՆԱՏՕ-ն դեռեևս պատրաստ չէ քննարկել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը:

Բացի այդ, Ջեյմի Շին նշել է, որ այս կամ այն տարածաշրջանում խաղաղապահ գործողության անցկացման համար հարկավոր է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համաձայնությունն ու համապատասխան մանդատի առկայությունը:

Ինչ վերաբերում է Կազանի հանդիպմանը, ապա ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հանդիպումը դրական արդյունք կունենա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---