Հրանտ Բագրատյան. Հայաստանից այժմ միակողմանի զիջումներ են պահանջում Ղարաբաղի հարցում

Հրանտ Բագրատյան. Հայաստանից այժմ միակողմանի զիջումներ են պահանջում  Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցում այժմ Հայաստանից պահանջում են միակողմանի զիջումներ, այլ ոչ թե փոխադարձ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: «Առաջին զիջմանը կհետևի հաջորդը, և այդպես մինչև անվերջություն»,- նշել է նա: Միաժամանակ նա հավելել է, որ շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը չգիտեն իրենց առաջարկվելիք կարգավորման պլանի մասին:

Հունիսի 25-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ ակնկալիքներ են կապում, քանի որ չի բացառվում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրում:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---