Ռազմական հոգեբան. Կազանի հանդիպումից հետո Ղարաբաղում պատերազմ չի լինի![]() 23 հունիսի 2011 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ չպետք է լինեն, քանի որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նախկինի պես անփոփոխ է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:«Կազանի հանդիպումից առավելագույնը կարելի է սպասել նոր փաստաթղթի ընդունում կամ հայտարարություն, որը բացառում է ռազմական գործողությունների վերսկսումը»,- ասել է Ջամալյանը: Նա համոզված է, որ Կազանի հանդիպումից հետո Ղարաբաղում պատերազմ չի լինի: Նրա խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցությունը ռազմական ներուժի առումով չի փոխվել, և, հետևաբար, մռայլ կանխատեսումների համար հիմքեր չկան: «Պատերազմի վերսկսման իրական վտանգը միշտ առկա է: Շփման գծում լարվածությունն, անշուշտ, կպահպանվի, բայց Ադրբեջանն արկածախնդրության չի գնա: Ես համոզված եմ դրանում»,- ասել է մասնագետը; ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |