Լևոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղում պատերազմի դեպքում ՌԴ-ն պարտավոր չէ պաշտպանել ՀՀ անվտանգությունը

Լևոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղում պատերազմի դեպքում ՌԴ-ն պարտավոր չէ պաշտպանել ՀՀ անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության երաշխիքը ԱՊՀ է, ոչ թե ՀԱՊԿ: Այդ մասին «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «ՀԱՊԿ դետալ է, որը կարող է լինել, կարող է նաև չլինել, դրանից ոչինչ չի փոխվի: Իրականում որտե՞ղ է կիրառվելու ՀԱՊԿ: Մինչ օրս նման դեպք չի եղել, չի էլ լինի»,-ասել է Տեր-Պետրոսյանը:

Ինչպես նշել է ՀՀ առաջին նախագահը, ՀԱՊԿ ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ ՀԱՊԿ պայմանագիր է ԱՊՀ արտաքին սահմանների պաշտպանության մասին և այն, որ Ադրբեջանը չի անդամակցում ՀԱՊԿ-ին, ոչինչ չի նշանակում: «Ըստ կանոնադրության, ՀԱՊԿ ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ: Դա շատ տարածված թյուրիմացություն է, որի մասին չգիտես ինչու չգիտեն նաև մասնագետները: Եթե հանկարծ պատերազմ սկսվի Ղարաբաղում, Ռուսաստանը պարտավոր չի լինի պաշտպանել հայկական կողմը: Շատերը կարծում են, որ պարտավոր է, սակայն, դա շատ վտանգավոր մոլորություն է: Չկա նման պարտավորություն»,-ասել է Տեր-Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանին որպես Հայաստանի անվտանգության երաշխիքի համակարգ, ապա ՀԱԿ առաջնորդը նշել է, որ Թուրքիայի համար ռուսական ռազմակայանը միանշանակ խոչընդոտ է միջամտության համար: «Անկախ նրանից, կմիջամտի այդ ռազմակայանը հօգուտ Հայաստանի, թե ոչ, ռազմակայանի առկայության փաստն ինքնին արդեն շատ բան է ասում Թուրքիային»,-հայտարարել է ՀՀ առաջին նախագահը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---