Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Արցախի հետ

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Արցախի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի երեք նախագահներն էլ մշտապես հայտարարել են, որ հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը, սակայն, ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ արված հայտարարությունն այն մասին, որ Երևանը չի ճանաչում Արցախի անկախությունը՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ նրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարելի կապել Արցախի հետ, քանի որ ԼՂՀ-ն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: «Ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, այդ իրավունքից Ղարաբաղի ժողովուրդը օգտվել է ԽՍՀՄ սահմանադրության համաձայն»,-ասել է նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարցին՝ Շարմազանովն ասել է, որ ձևաչափի փոփոխությունը ոչ մի դրական հետևանք չի ունենա, միայն կվնասի բանակցային գործընթացին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---