Moody’s գործակալությունը հաստատել է Յունիբանկի միջազգային վարկանիշը

Moody’s գործակալությունը հաստատել է Յունիբանկի միջազգային վարկանիշը

PanARMENIAN.Net - 2011թ. հունիսի 14-ին Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Յունիբանկի վարկանիշերը: Գործակալությունը հաստատել է բանկի ֆինանսական կայունության E+, արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ և NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը, ինչը վկայում է հայաստանյան բանկային շուկայում Յունիբանկի կայուն զարգացման հեռանկարների մասին:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Moody's Investors Service գործակալությունը դրական է գնահատել մանրածախ բանկային շուկայում Յունիբանկի դիրքերը: Գործակալության վերլուծաբանների կարծիքով, ժամկետային ավանդների և դրամական փոխանցումների շուկաներում Յունիբանկի առաջատար դիրքերը բանկին լրացուցիչ հնարավորություն են ընձեռում մանրածախ հատվածում ծառայությունների խաչաձև վաճառքի ծավալների մեծացման համար:

Առաջին անգամ Յունիբանկին միջազգային վարկանիշ է շնորհվել 2010թ. հունիսին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---