29 հունիսի 2011 - 14:27 AMT
ՀԱԿ-ն ավարտում է հունիսի 30-ի հանրահավաքի նախապատրաստական փուլը

ՀԱԿ բոլոր անդամները Երևանում և մարզերում ակտիվ ընդգրկված են գալիք հանրահավաքի մասին հասարակության իրազեկման գործում, որը տեղի է ունենալու հունիսի 30-ին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքով, Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, և ԵԽԽՎ չորս բանաձևերը, հատկապես վերջինը, վկայում են, որ Հայաստանում քաղաքական երկխոսություն չի սկսվել ընդդիմության հետ: «Մեր կարծիքով, քաղաքական ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում»,- ասել է Կարապետյանը: