DigiTec Business ֆորումին զուգահեռ կայացել է հայ-վրացական և Մայքրոսոֆթ Ինովացիոն Ֆորումը

DigiTec Business ֆորումին զուգահեռ կայացել է հայ-վրացական և Մայքրոսոֆթ Ինովացիոն Ֆորումը

PanARMENIAN.Net - Երևանում ամփոփվել է 4-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը, որն իր շուրջը հավաքեց տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ մատուցողներին և գործարար սպառողներին:

Ֆորումի ընթացքում իրենց տեխնոլոգիական լուծումներն ու նորարար մոտեցումները ներկայացրեցին շուրջ 30 կազմակերպություններ՝ «ԱրմենՏել»-ը, “Microsoft”-ը, “Unicomp”-ը, “Interactive World”-ը, “Icon Communications”-ը, «ԹԱՍԿ»-ը, «Դ-Լինկ»-ը, «Սփյուռ»-ը և այլ ընկերություններ:

ՏՏ լուծումներ ներկայացրեցին նաև վրացական 5 ընկերություններ` CIMS ConsultingProf., GEC Developments Corporation, P.H. Navigator, DPA, PIK Web Portal, և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ հայ-վրացական բիզնես ֆորում:

«Հայկական ու վրացական ընկերությունների միջև լուրջ համագորցակցության փոխադարձ ցանկություն կա: Մոտ երկու ամիս առաջ մենք բիզնես ֆորում կազմակերպեցինք Վրաստանում, և ԴիջիԹեք բիզնես ‎ֆորումում վրացական ընկերությունների մասնակցությունը համագործակցության հաջորդ քայլն էր»,- նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին զուգահեռ տեղի ունեցավ նաև Մայքրոսոֆթ Ինովացիոն Ֆորումը, որի շրջանակներում նշվեց «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի 5-րդ տարեդարձը, ամփոփվեց ընկերության գործունեությունը, քննարկվեցին ձեռքբերումները կրթության ոլորտում, նորաբաց Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը և «Երևակայության Գավաթ» մրցույթը Հայաստանում և այլն: Ֆորումի կազմակերպիչն էր ԻՏՁՄ-ն, գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը և պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---