Հայաստանում հարկավոր է փոխել այգեգործության հանդեպ մոտեցումները, կարծում է փորձագետը

PanARMENIAN.Net - Հայ ֆերմերները պետք է փոխեն այգեգործության նկատմամբ իրենց մոտեցումները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Գյուղատնտեսական կարողությունների զարգացում», Կառավարության գյուղական տարածքների զարգացման ծրագրերի միջազգային կապերի մասնագետ Ալեքսանդր Քալանթարյանը;

Նա նշել է, որ հունիսի 20-24-ը Հայաստանում տեղի է ունեցել Այգեգործության միջազգային միության և Այգեգործության միջազգային գիտական հանրության ծիրանի աճեցման խնդիրներին նվիրված գիտաժողովը: «Նման համաժողովներն անցկացվում են չորս տարին մեկ անգամ, և Հայաստանում նման հավաք անցկացնելու որոշումն ընդունվել է 2007-ին Իտալիայում կայացած համաժողովում: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել այն, որ որոշ գիտական աղբյուրների համաձայն Հայաստանը ծիրանի հայրենիքն է»,- հայտարարել է փորձագետը:

Նրա խոսքով, համաժողովին մասնակցել է շուրջ 80 խոշորագույն գիտնական այգեգործ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև 50 այգեգործ Հայաստանի մարզերից: Նա հայտնել է, որ համաժողովից հետո գիտնականներն այցելել են մարզեր, մի քանի օր անցկացրել գյուղացիների տներում և խորհուրդներ տվել նրանց: Քալանթարյանի խոսքով, Հայաստանում այգեգործության զարգացման համար պետք է ավելացնել հակակարկտային կայանների քանակը, ժամանակին պատվաստել ծառերը, ներմուծել կաթիլային ոռոգում, ճիշտ օգտագործել պարարտանյութերը և թունաքիմիկատները: Փորձագետը հայտնել է, որ արդեն առաջարկել է համաժողովի մասնակիցներին հանդես գալ հայ ֆերմերների համար կոնկրետ առաջարկներով, որոնք կամփոփվեն ֆերմերների համար առանձին ձեռնարկում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---