Իսագուլյան. Հայաստանի հաջորդ քայլը բանակցային գործընթացում կլինի ԼՂՀ ներգրավելու փորձը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հաջորդ քայլը բանակցային գործընթացում կլինի բանակցությունների ձևաչափը փոխելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունն ապահովելու փորձը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովում Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով, Հայաստանի զիջումները ոչ մի կառուցողական արձագանք չստացան Ադրբեջանի կողմից: Իսագուլյանն ընդգծել է, որ քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին, բոլոր հանդիպումները, բանակցությունները, այցերը խորհրդատվական բնույթ են կրում: Դրանք լիարժեք կդառնան միայն այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն բանակցությունների լիարժեք մասնակից դառնա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |