Երևանում տեղի ունեցան «ՀայՌուսգազարդի» բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը և տնօրենների խորհրդի նիստը

Երևանում տեղի ունեցան «ՀայՌուսգազարդի» բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը և տնօրենների խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Հունիսի 29-30-ին Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը և ընկերության տնօրենների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ընդհանուր ժողովում ներկայացվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:

Ժողովն ի գիտություն է ընդունել Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ և հաստատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:

Ընտրվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի և ընկերության վարչության նոր կազմերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---