Վերականգնվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկության նախկին կանոնը

Վերականգնվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկության նախկին կանոնը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկության կանոնը, որի համաձայն հեռուստադիտողները քվեարկում էին մրցույթի համերգային մասի մեկնարկի հենց առաջին վայրկյաններից` վերացել է: Ինչպես տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը, Եվրոպական հեռարձակման միության` EBU-ի որոշումը պայմանավորված է նրանով, որ հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը քվեարկում է համերգային մասի ավարտից հետո: Վերը նշված կանոնը գործում էր 2010թ-ից:

Մրցույթի մյուս փոփոխությունը մասնակից երկրի համարի հեռուստաէկրաններին ցուցադրության չափի փոփոխությունն է: Ըստ EBU-ի, դրանք հեռուստադիտողին շեղում են շոուն դիտելիս:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը հայտնվելու է մրցույթի լավագույն հնգյակում:

Հայաստանը բողոք չի ներկայացրել Եվրոպական հեռարձակման միությանը` EBU-ին «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը:

Մինչդեռ մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ` ԴերՀովա - Հարութ Տեր-Հովակիմյան):

Մոտ ժամանակներս հայտնի կդառնա` արդյոք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին, թե` ոչ: Համաձայն Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի, հայկական պատվիրակության անվտանգության ապահովման հարցի շուրջ պետք է բանակցություններ անցկացվեն Եվրոպական հեռարձակման միության հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---