Ահմադինեժադի` Երևան այցի ժամանակ հայ-իրանական ռազմավարական նախագծերի մասին փաստաթղթեր կստորագրվեն

Ահմադինեժադի` Երևան այցի ժամանակ հայ-իրանական ռազմավարական նախագծերի մասին փաստաթղթեր կստորագրվեն

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս սպասվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան, որի շրջանակում ծրագրվում է հայ-իրանական ռազմավարական նոր նախագծերին վերաբերող փաստաթղթեր ստորագրել: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա հաղորդել է, որ ներկայումս բավականին արդյունավետ են բանակցությունները ընթանում հայկական Մեղրի քաղաքում ՀԷԿ-ի, ինչպես նաև Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման շուրջ, որը սկիզբ է առնելու Պարսից ծոցից:

«Այս խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար, որովհետև խոսքը չի վերաբերում 10-20 մլն դոլարանոց ծրագրերին, խոսքը վերաբերում է մի քանի միլիարդ դոլարանոց խոշորածավալ ծրագրերին: Կարող եմ ասել, որ նախնական համաձայնությունները արդեն իսկ ձեռք են բերված, մենք պետք է հասկանանք, որ նման կարգի ռազմավարական ծրագրերը պահանջում են ժամանակ, տևական բանակցային գործընթաց»,- ասել է Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---