Առաջիկայում Հայաստանում կբացվի 9 հայ-ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկություն

Առաջիկայում Հայաստանում կբացվի 9 հայ-ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկություն

PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը վերաբերվում է ոչ թե հումորով, այլ շարունակաբար հզորացնելով իր զինանոցը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա վստահեցրել է, որ Հայաստանը շարունակաբար կատարելագործում է հայկական զինված ուժերը: «Վերջին երկու տարիների ընթացքում շատ լուրջ քայլեր են իրականացվել պաշտպանության ոլորտում ռազմավարական վերանայումներ իրականացնելու, ՀՀ բանակի, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Մենք կարողացանք ընդունել չափազանց կարևոր մի պետական ծրագիր, որը առաջինն էր Հայաստանում` ռազմական տեխնիկայի և սպառազինությունների զարգացման 2011-2015թթ. ծրագիրը, որով ոչ միայն մեր երկիր է ներկրվում ժամանակակից սպառազինություններ և ռազմական տեխնիկա, այլ նաև զարկ ենք տալիս մեր երկրի ներսում ռազմական արդյունաբերության զարգացմանը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համապատասխան փաստաթուղթը, որով Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ զինված ուժերի հետ միասին ստանձնում է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը և անվտանգության ապահովումը: «Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը ռազմական ոլորտում էապես խորացավ նաև ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրված փաստաթղթի արդյունքում, որի կապակցությամբ առաջիկայում Հայաստանում կստեղծվեն շուրջ 9 համատեղ ձեռնարկություններ ռազմական արդյունաբերության ոլորտում»,- ասել է Բաղդասարյանը:

Անդրադառնալով Հայաստանի ռազմական զինանոցին` Բաղդասարյանը վստահեցրել է, որ հայկական անօդաչու ինքնաթիռները բավականին բարձր գնահատականի են արժանացել: Բացի դրանից, ԱԱԽ քարտուղարը հայտնել է, որ ՀՀ զինված ուժերում ամեն տարի ավելանում է պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---