Ստեփան Դեմիրճյան. Արտահերթ ընտրությունները Հայաստանը փակուղուց և ճահճից դուրս բերելու միակ միջոցն է![]() 30 հունիսի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն իշխանությունների հետ բանակցություններ կսկսի այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակի իշխանության պատվիրակների անունները: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում` Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, հայտնել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, իշխանությունները կորցրել են իրականության զգացումը, և ՀԱԿ-ը երկխոսության է գնում, որովհետև երկրի առջև ծառացած է ղարաբաղյան հիմնախնդիրը: «Բազմամարդ հանրահավաքները ղեկավարությանը կստիպեն ՀԱԿ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել և զիջումների գնալ»,- ասել է Սարգսյանը: Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն իր հերթին ասել է, որ ՀԱԿ-ն ունի հստակ պահանջ` անցկացնելու արտահերթ ընտրություններ: «Դա Հայաստանը փակուղուց և ճահճից դուրս բերելու միակ միջոցն է»,- ասել է Դեմիրճյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |