Ղարաբաղի հիմնահարցի ընդգրկումը ՄԱԿ ԳԱ օրակարգում կվնասի բանակցություններին, գտնում է Երևանը

Ղարաբաղի հիմնահարցի ընդգրկումը ՄԱԿ ԳԱ օրակարգում կվնասի բանակցություններին, գտնում է Երևանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի օրակարգում ներառելը չի կարող խթանել հակամարտության կարգավորմանը, այլ ընդհակառակը` կշարունակի խոչընդոտել բանակցություններին: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` մեկնաբանելով ԶԼՄ տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ընդգրկվել է ՄԱԿ ԳԱ օրակարգում:

Բացի դրանից, Կարեն Նազարյանը հայտնել է, որ ՄԱԿ-ի համար այժմ շատ ավելի արդիական խնդիրներ կան: «Այլ բան է, որ Ադրբեջանը ռազմատենչ, պատերազմ ու ագրեսիա սանձազերծելու իր շարունակական հայտարարություններով և սադրիչ գործողություններով փորձում է միջազգային կառույցներում, այդ թվում` ՄԱԿ-ում ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի պատկեր` դրանով իսկ վտանգելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից իրականացվող միջնորդական ջանքերը»,- ասել է Նազարյանը:

Նազարյանը հայտնել է, որ ՄԱԿ ԳԱ-ում Ղարաբաղի հիմնահարցը դեռևս չի ներառվել, իսկ եթե այդ ուղղությամբ լինեն քննարկումներ, ապա Հայաստանը չի միանա կոնսենսուսային որոշմանը: Ավելին, հայկական կողմը դեմ է այդ կետերով ներկայացված բանաձևերին և առաջարկներին, որի համար էլ երեկ Վրաստանի կողմից ներկայացրած` Աբխազիայից և Հարավային Օսեթիայից փախստականների ու ներքին տեղահանվածների կարգավիճակի մասին բանաձևին Հայաստանը «դեմ» է քվեարկել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---