Հարկային պարտքեր ունեցող ընկերությունները մինչև օգոստոսի 20-ը կձևակերպեն պարտքերի մարման ժամանակացույցը

PanARMENIAN.Net - Շահութահարկի, հաստատագրված վճարի, տարեկան պետական տուրքի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով հարկային պարտավորություններ կուտակած հայկական ընկերությունները մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 20-ը կարող են դիմել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն և կնքել հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց: Այդ մասին, ինչպես հաղորդում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն, հուլիսի 1-ին Երևանում հայտնել է կառույցի նախագահ Արմեն Ալավերդյանը:

Հաղորդագրության համաձայն, 2010թ. հունվարի 1-ի դրությամբ տարբեր ժամանակահատվածներում առաջացած` չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 200 միլիարդ դրամ, որից 104 միլիարդը հարկի մայր գումարն է, մնացած 96 միլիարդը` տույժ և տուգանքները:

Իրենց բաժին հարկային ապառքը տնտեսվարող սուբյեկտները կարող են վճարել մաս-մաս. մինչև 50 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողների հետ ժամանակացույցը կնքվում է 10 ամիս, իսկ 50 միլիոն և ավելի գումարի դեպքում` 24 ամիս մարման ժամկետով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---