Հայաստանի նախագահն արժանացել է Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևին 2 հուլիսի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում երախտագիտությամբ են հիշում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անձնական մեծ ներդրումը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունից տրված պաշտոնական ընթրիքի շրջանակներում: «Այդ իսկ պատճառով, այսօր իր համար մեծ հաճույք էր Ուկրաինայի նախագահին հանձնել ՀՀ բարձրագույն պետական պարգևը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը»,- նշել է Սերժ Սարգսյանը: Ուկրաինայի նախագահի հրամանագրով, Սերժ Սարգսյանն, իր հերթին արժանացել է Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևի` Իշխան Յարոսլավլ Իմաստունի առաջին աստիճանի շքանշանի: Խոսելով իր պաշտոնական այցի արդյունքների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք ևս մեկ անգամ հաստատեցին հայ-ուկրաինական հարաբերությունները որակապես նոր բարձր մակարդակ տեղափոխելու փոխադարձ ցանկությունը: «Վստահ եմ, որ այս այցը ևս կօգնի մեզ նոր հորիզոններ, նոր սահմաններ բացել Հայաստանի ու Ուկրաինայի համագործակցության համար և՛ տնտեսության, և՛ քաղաքականության մեջ, լրացուցիչ հնարավորություններ կընձեռի անմիջական մարդկային շփումների համար, կամրապնդի բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթները»,- ասել է Հայաստանի ղեկավարը: Հուլիսի 2-ին Կիևում Հայաստանի նախագահն այցելել է Ուկրաինայի գրականության ազգային թանգարան, որտեղ ներկա է գտնվել հայ անվանի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է Կիևո-Պեչերսկայա Լավրա, որից հետո հանդիպում է ունեցել Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |