Վաչե Գաբրիելյանն ակնկալում է Հայաստանում ԵԶԲ գործունեության ակտիվացում

Վաչե Գաբրիելյանն ակնկալում է Հայաստանում ԵԶԲ գործունեության ակտիվացում

PanARMENIAN.Net - Մոսկվայում Եվրասիական զարգացման բանկի նիստում քննարկվել է նրա զարգացման ընդհանուր ռազմավարությունը, որի քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանը, որը բանկի գործընկերն է և անդամը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, Հայաստանը կարող է նախագծեր ներկայացնել ԵԶԲ ռեսուրսների 10 տոկոսի չափով: Ֆինանսավորման չափսը կախված է հայկական ընկերությունների նախագծերից, որոնք նրանք ներկայացնելու են համապատասխան ֆինանսավորում ստանալու համար: Վաչե Գաբրիելյանը պոտենցիալ է տեսնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լեռնահանքային արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, անշարժ գույքի ոլորտը և այլն: «ԵԶԲ Հայաստանում ակտիվ աշխատում է առևտրային բանկերի հետ (Հայբիզնեսբանկ, Ամերիաբանկ), որոնք արդեն վարկավորում են բիզնեսը: Բանկը բավական ակտիվ է Հայաստանում»,- ասել է նա:

Նախարարի խոսքով, ռազմավարական առումով ակնկալվում է Հայաստանում ԵԶԲ-ի ավելի մեծ ակտիվություն, որին, ի դեպ, միանում է նաև Բելառուսը:

ԵԶԲ խորհուրդը Մոսկվայում հերթական նիստում հաստատել է բանկի գործունեության արդյունքները 2010-ին և պլանները 2011-ի համար: Նիստին մասնակցել են բանկի խորհրդի նախագահ, ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, ինչպես նաև Ղազախստանի ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշևը, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Տաջիկստանի ֆինանսների նախարար Սաֆարալի Նաջիմիդինովը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---