ԵԱՀԿ ԽՎ ռեսուրսը կարող է նպաստել հայ-թուրքական երկխոսության խթանմանը![]() 4 հուլիսի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական երկխոսությունն առաջ մղելու և փոխվստահության անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու համար ավելի ճիշտ կլինի օգտագործել ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ռեսուրսը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Միևնույն ժամանակ Սաֆարյանն ասել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի` Վիեննայում գումարված ձմեռային նստաշրջանում «հերթական քարոզչական ճակատամարտն» արձանագրվեց հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև: «Կարծում եմ` նման գործելաոճն առանձնապես արդյունավետ չէ, որովհետև Խորհրդարանական Վեհաժողովի պատգամավորներն ավելորդ անգամ տհաճորեն լարվում էին` տեսնելով քարոզչական այդ անարդյունավետ փոխհրաձգությունը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |