Սերգեյ Լավրովը Սերժ Սարգսյանին փոխանցեց Դմիտրի Մեդվեդևի առաջարկը Ղարաբաղի վերաբերյալ

Սերգեյ Լավրովը Սերժ Սարգսյանին փոխանցեց Դմիտրի Մեդվեդևի առաջարկը Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևանում կայացած ճեպազրույցում, այդ առաջարկները ձևակերպվել են Կազանի հանդիպման արդյունքներով: «Առաջարկություններն ուղեկցվում են Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձով: Այդ հանդիպումից հետո ես մեկնելու եմ Բաքու, որտեղ Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցելու եմ նույնանման ուղերձ»,- հայտարարել է Լավրովը: Նրա խոսքով, Հայաստանի նախագահը հաստատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործողությունների բարձր գնահատականը: Բացի դրանից, Լավրովն ասել է, որ Սերժ Սարգսյանը շահագրգռվածություն է հայտնել Ղարաբաղի շուրջ առաջընթացի հասնելու հարցում և ասել, որ ուշադիր կուսումնասիրի առաջարկները և կպատրաստի պատասխան:

4  08.07.11 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
5  08.07.11 - Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---