Դիլիջան քաղաքը մեծ պահանջարկ է վայելում սփյուռքի, Եվրոպայի և ԱՄՆ զբոսաշրջիկների շարքում

Դիլիջան քաղաքը մեծ պահանջարկ է վայելում սփյուռքի, Եվրոպայի և ԱՄՆ զբոսաշրջիկների շարքում

PanARMENIAN.Net - Տարեց տարի ավելանում է զբոսաշրջիկների քանակը, որոնք այցելում են Դիլիջան առողջարանային քաղաք: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Նրա խոսքով, մեկ տարվա ընթացքում Դիլիջան են այցելել 15-17 հազար զբոսաշրջիկներ, որոնց շարքում` սփյուռքի, Եվրոպայի և ԱՄՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի բնակիչներ: Դրան նպաստում են Դիլիջանի բարենպաստ կլիման, ինչպես նաև 30-ից ավել հանգստյան տները և մշակութային կենտրոնները: Անդրադառնալով գների մատչելիությանը` նա նշել է, որ դրանք տատանվում են 3000-180 000 դրամի (էլիտար քոթեջներ) սահմաններում:

3  08.07.11 - Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---