Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում ճնշում գործադրելու մասին խոսակցությունները չափազանցություն է անվանել![]() 9 հուլիսի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծի խաղաղ ճանապարհով: Այդ մասին հուլիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովից հետո, պատասխանելով համաժողովին մասնակցող սպաների հարցերին, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Գործընթացը շարունակվում է, և այդ գործընթացում մենք կառուցողական ենք: Այդ մասին բոլորը գիտեն, և իմացողների մի մասը մեզ խրախուսում է, մյուս մասը փորձում է քննադատել: Բայց էականը դա չէ, էականն այն է, որ ճնշումների մասին խոսակցություններն ուղղակի չափազանցություն են: Համանախագահող երկրները փորձում են մոտեցնել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները, բոլոր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի դիրքորոշումները»,- ասել է նա: ՀՀ նախագահի խոսքով, այդ գործընթացը դժվարությամբ է ընթանում, բայց «այդպես էլ պետք է լիներ»: «Մենք երբեք էլ չենք ակնկալել հեշտ լուծում: Մեր դիրքորոշումը հայտնի է, և այդ դիրքորոշումը հեշտությամբ չի ընդունվում մյուս կողմում: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացի լուծում լինի: Եթե ձեր նման սպաները շատ լինեն, ովքեր մեր վստահությունը բարձրացնում են, մեր ուժերը կրկնապատկում են, ուրեմն մենք որևէ խնդիր չենք ունենալու: Որքան դուք ուժեղ լինեք, որքան մեր բանակը մարտունակ լինի, այնքան մենք ավելի լավ բանակցային դիրք ենք ունենալու»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Սպաներից ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանն իր հերթին վստահեցրել է, որ ինքը և իր բոլոր ընկերները` ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաները, չեն թերագնահատում հակառակորդին, բայց և վստահ են իրենց ուժերին և պատրաստ պատվով կատարել ամենադժվարին հանձնարարությունները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |