Հայաստանի կոմկուս. Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը թղթե տնակ է, որը փուլ կգա առաջին հանդիպումից հետո![]() 12 հուլիսի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջև երկխոսությունը հիշեցնում է «թղթե տնակ, որը փուլ է գալու հենց առաջին հանդիպումից հետո»: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը: «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես և ինչ նպատակով է ստեղծվել ՀԱԿ-ը, որը ոչնչով չի զբաղվում բացի իշխանություններին վարկաբեկելուց: Եվ այս ամենից հետո ի՞նչ երկխոսության մասին կարող է լինել խոսքը»,- նշել է Թովմասյանը: Նրա խոսքով, և իշխանությունները, և ՀԱԿ-ը նույն քաղաքականությունն են վարում և չեն զբաղվում երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ: Թովմասյանը վստահ է, որ երկխոսության ողջ գործընթացը, որը նրա համոզմամբ նախաձեռնվել է Արևմուտքի հուշումով, վերածվելու է դեմագոգիայի: Նախորդ շաբաթ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են ընդդիմության հետ երկխոսության հանձնաժողովը և պատրաստ են հանդիպել առաջիկա 10 օրերին: Ըստ նրա, կոալիցիոն կուսակցություններից հանձնաժողովի կազմում ընդգրկվել է երկուական ներկայացուցիչ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |