ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը ` 8.5 տոկոս

ԿԲ-ն  անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը ` 8.5 տոկոս

PanARMENIAN.Net - 2011 թվականի հուլիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5տոկոս: 2011 թվականի հունիսին արձանագրվել է 1.4 տոկոս գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 8.5տոկոս: Պարենային ապրանքների գնաճի նպաստումը 12-ամսյա ցուցանիշին դեռևս բարձր է` 7.3 տոկոսային կետ:

Խորհուրդն արձանագրեց, որ գնաճային միջավայրի ձևավորման վրա տնտեսության արտաքին հատվածից էական ազդակներ չկան. 2011 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային ապրանքային շուկաներում, չնայած որոշակի տատանողականությանը, արձանագրվել է գների հարաբերական կայունություն և ներկայումս չեզոքացել են գնաճային ճնշումները:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումները ևս գնաճային միջավայր չեն ձևավորում. աշխատանքի շուկայի և մասնավոր ծախսումների ազդեցությունը չեզոք է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Միաժամանակ, տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացումը ևս շարունակում է նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների ներկա զարգացումները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանները թույլ են տալիս վերահաստատել, որ ծրագրում նախանշված ռիսկերի հաշվեկշռված դրսևորման պարագայում կանխատեսվող հորիզոնում մեծ հավանականությամբ գնաճը կձևավորվի 4տոկոս ± 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---